Կուադրադո. Յուվենտուսն ավելի ուժեղ է դարձել, բայց ոչ միայն Ռոնալդուի շնորհիվ
СПОРТ«Յուվենտուսի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն կարծում է, որ թուրինյան ակումբն ընթացիկ մրցաշրջանում ավելի ուժեղ է դարձել ոչ միայն հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի` իտալական ակումբ տեղափոխության շնորհիվ:
«Ռոնալդուն միանշանակ թիմին ինչ-որ մեծ բան է տվել: Բոլորը հիանալի գիտեն, թե ով է Կրիշտիանուն և ինչպես է խաղում, բայց «Յուվենտուսը» միշտ չափազանց ուժեղ և բալանսավորված թիմ է եղել:
Վստահ եմ, որ մենք ավելի ուժեղ ենք դարձել և ոչ միայն Ռոնալդուի շնորհիվ: Շատ ֆուտբոլիստներ վաղուց խաղում են մեր թիմում, և դա միավորում է»,-ասել է Կուադրադոն ակումբի հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ին «Յուվենտուսն» Ա Սերիայի 5-րդ տուրի շրջանակում արտագնա հանդիպում կանցկացնի «Ֆրոզինոնեի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին:
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է բոլոր 4 խաղերին և դարձել է 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: