Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սիրիա հայկական զորքի գնալը Հայաստանին բերում է միջազգային մեկուսացման նոր մակարդակի. Աղասի Ենոքյան

ПОЛИТИКА

Արդեն կարելի է հաստատ ասել, որ հայկական զորքը գնալու է Սիրիա։ Տարիներ տևած հակամարտությունում մասնակցելու են նաև մեր զինվորականները, և ժամանակակից պատմության բնօրրան այս երկրում խոյանալու է հայկական եռագույնը։

Սիրիական պատերազմը վերջին տասնամյակի ամենաարյունոտ և ամենախճճված հակամարտություններից է, որտեղ արդեն սիրիացիների մասին քչերն են խոսում, անգամ նրանք չեն էլ մասնակցում իրենց երկրի ապագայի վերաբերյալ բանակցություններին։ Դրա փոխարեն Սիրիայի ապագան որոշում են տարածաշրջանային և համաշխարհային գերտերությունները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Միացյալ նահանգները, նրա ՆԱՏՕ-ական դաշնակիցները, որոնք որևէ կերպ ներկայացված են հակամարտության գոտում իրենց ռազմական ներկայությամբ։

Սակայն, միամտություն կլինի կարծել, թե սրանց շարքում հայկական զորքի ներկայությունը միանգամից մեր երկիրը կդարձնի գերտերություն։ Գերտերություն են համարվում այն երկրները, որոնք ունեն շահեր ողջ տարածաշրջանում ընթացող քաղաքական պրոցեսների մեջ, և որոնք ունեն հնարավորություններ ազդելու այդ պրոցեսների վրա։

Երկար մտածելու դեպքում կարելի է հայտարարել, թե Հայաստանն ունի շահեր Մերձավոր Արևելքում, ավելին՝ կարելի է անգամ կառուցել այնպիսի արտաքին քաղաքական մոդել, որտեղ Հայաստանը կհամարվի մերձավորարևելյան քաղաքականության մաս։ Անգամ կարելի է սիրիական հակամարտության այնպիսի ֆանտաստիկ ընթացք կամ ավարտ արտածել, որի դեպքում մենք կարող ենք ազատագրել Թուրքիայում գտնվող մեր պատմական տարածքները։ Ըստ այսմ էլ կարելի է մշակել և ներկայացնել այնպիսի արտաքին քաղաքականություն, որի դեպքում Սիրիայում հայկական զորքի ներկայությունը մեր անվտանգության քաղաքականության կարևորագույն բաղադրիչ է։

Բայց, ցավոք, Հայաստանը չունի այս տարածաշրջանում իրավիճակի վրա ազդեցության որևէ իրական լծակ։ Միամտություն կլինի կարծել, թե այնտեղ գտնվող 100 զինվորականները կարող են ինչ-որ բան փոխել մեր օգտին. Սիրիայում ընթացող հակամարտությունն ունի հսկայական դիվանագիտական բաղադրիչ։ Օրինակ՝ բոլորս ականատես ենք նրան, որ, ասենք, Ռուսաստանն ու Թուրքիան օրումեջ դառնում են թշնամուց դաշնակից և հակառակ։ Նրանք, այսպիսով` լուծում են տակտիկական խնդիրներ, քանի որ ունենալով անլուծելի հակասություններ՝ Ասադի իշխանության շարունակության, քրդերի կամ փախստականների հարցերում, նրանք ունեն այսօրական շահերի համընկնումներ, ասենք Միացյալ Նահանգների գործողությունների սահմանափակման հարցում։ Նման իրավիճակը ենթադրում է ամենօրյա ինտենսիվ, հզոր դիվանագիտական աշխատանք, որը պետք է սնվի ոչ միայն ռազմական ներկայությամբ, այլև հետախուզության և գործակալական ցանցի տվյալներով։

Հայաստանի դիվանագիտական գործիքակազմի մասին, եթե մեղմասածությամբ չհայտարարենք, որ այն գոյություն չունի, ապա կարելի է միայն նշել, որ այն գտնվում է չափազանց խղճուկ վիճակում։ Մեր դիվանագիտական ռեսուրսները չեն բավարարում անգամ կարևորագույն խնդիրներով՝ Ռուսաստանի և Ղարաբաղի ուղղություններով աշխատանքին, ուր մնաց, թե Սիրիայում օժանդակեն մեր զորքին։

Սա առաջին դեպքը չէ, որ հայ զինվորականները մասնակցում են միջազգային գործողություններին, հիշենք թեկուզ Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի համագործակցության շրջանակներում մեր գործուղումները։ Սակայն այդ դեպքերում նրանք ամբողջապես Հյուսիսատլանտյան դաշինքի պատասխանատվությամբ տակ էին գտնվում։ Այս դեպքում ռուսները կամ այլք պատասխանատվության կամ օժանդակության վերաբերյալ որևէ ֆորմալ թուղթ էլ չունեն ստորագրած Նոր Հայաստանի հետ։

Բացի նրանից, որ իր մասնակցությամբ արդեն Հայաստանը կարող է դառնալ ամենատարբեր ահաբեկչական խմբերի թիրախ, բացի նրանից, որ մեծ ռիսկեր են ստեղծվում Սիրիայի հայ համայնքի համար, այս գործողությունը Հայաստանին բերում է միջազգային մեկուսացման նոր մակարդակ։ Արդեն իսկ հավաստի ինֆորմացիա կա Թրամփի ադմինիստրացիայի խորը հիասթափության մասին մեր քայլից, իսկ այդ մեկուսացումից խուսափելու համար էր, որ, ըստ օդում պտտվող լուրերի, Լուկաշենկոն, Սերժ Սարգսյանը, Պուտինի մյուս դաշնակիցներն ու սատելիտները կտրուկ հակազդեցին նաև այս ավանտյուրայում իրենց ներքաշելուն։ Ամեն դեպքում, եթե գնա հարցի հանրային, մեդիա կամ քաղաքական քննարկում, մեր իշխանություններին դժվար կլինի հանրությանը բացատրել, թե ինչով է Նոր Հայաստանի շահերից բխում, ասենք, հայ սակրավորների միջոցով թուրքական զորքերի գործողությունների համար միջանցքներ բացելը։

Մինչդեռ, կարծես թե, մեր իշխանությունները չեն էլ փորձում խուսափել Հայաստանի համար անշրջելի հետևանքներ ունեցող այս քայլից։ Ավելին, իր կառավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ ներկայացրեց այս նախաձեռնությունը՝ որպես հայ-ռուսական հարաբերությունների զարգացման առհավատչյա, և չարժե անգամ քննարկել այն օրենսդրական և սահմանադրական բարդությունները, որոնց կարող է բախվել նրա այս մտադրությունը։ Եթե անգամ Ազգային Ժողովը կամ պատասխանատու ինչ-որ մարմին փորձի խոչընդոտել դրան՝ Նիկոլ Փաշինյանն արդեն ունի հրապարակի հավանությունը, որով նա կջարդի ցանկացած խոչընդոտ։

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха