Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ քննչական կոմիտեում ժամը 18:00-ի դրությամբ ստացվել է 7 հաղորդում
ОБЩЕСТВО2018թ. սեպտեմբերի 23-ին՝ Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրության օրը, առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում, ժամը 18-ի դրությամբ, ստացվել է 7 հաղորդում-ահազանգ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից, ստացված հաղորդումներից 5-ը վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2-ը՝ կրկնակի քվեարկության փորձին։
Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Արդյունքների մասին քննչական կոմիտեն կտեղեկացնի պարբերաբար:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



