Այդահո նահանգի ամենախոշոր Բոյսե քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթող է բացվել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ Այդահո նահանգի խոշորագույն Բոյսե քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր հուշակոթող է բացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Idaho Press-ը:
Ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող հուշակոթողը, որը բաղկացած է մի քանի մասից, կառուցվել է Այդահոյի հայ համայնքի միջոցներով:
«Այդահո նահանգի բնակիչները և այցելուներն այսուհետ հնարավորություն կունենան տեղեկանալ 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին»,- ասել է Այդահոյի հայկական համայնքի ղեկավար Մարկ Աբաջյանը:
Հուշարձանի օծման և բացման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին: Արարողությանը ներկա են գտնվել համայնքի ներկայացուցիչները:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



