«Արսենալ»-ն առանց Մխիթարյանի հաղթեց «Էվերտոն»-ին
СПОРТՖուտբոլի Անգլիայի առաջնության 6-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Էվերտոն»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «զինագործները» առաջին կեսում չիրացրեցին իրենց հնարավորությունները: Միայն երկրորդ կեսի 56-րդ րոպեին Ռեմզիի փոխանցումից հետո Լակազետը բացեց խաղի հաշիվը: Եվ 3 րոպե անց էմերիի սաները նաև կրկնապատկեցին հաշվի տարբերությունը: Այս անգամ աչքի ընկավ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված չէր թիմի հայտացուցակում վնասվածքի պատճառով:
Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում 6-րդ հորիզոնականը և ունի 12 միավոր:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



