Լուկաշենկոն հայտնել է Ուկրաինայի հետ սահմանն ամրապնդելու մասին
МЕЖДУНАРОДНОЕԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասեմի և Պետական սահմանային կոմիտեի նախագահ Անատոլի Լապոյի հետ հանդիպմանը հայտնել է սահմանին խոշոր չափով անօրինական զինամթերք հայտնաբերելու մասին, հայտնում է belta.by-ն։
Հանդիպմանը մասնավորապես նշվել է սահմանապահների թվի հնարավոր մեծացման և տարբեր ուղղություններով աշխատանքի ուժեղացման մասին։
«Այնտեղ, որտեղ պետք է, մենք դա կանենք։ Մենք որոշում ենք կայացրել ամրապնդել Ուկրաինայի հետ սահմանը։ Մենք տեսնում ենք, թե ինչքան է այսօր վնաս գալիս այնտեղից Բելառուսի համար, և այդ թվում ինչքան զենք է տեղափոխվում։ Մենք պետք է փակենք սահմանը, բայց ոչ սովորական մարդկանց համար, այլ հանցագործների, զենք տեղափոխողների համար»,- հայտարարել է Բելառուսի ղեկավարը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



