Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա ազգությամբ թուրք տղան ազատ է արձակվել կալանքից, գործը կարճվել է. Դատախազություն
ПОЛИТИКАՀուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի խափանման միջոց կալանավորումը փոխվել է: Նա ազատ է արձակվել կալանքից:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից. «Նրա կողմից հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է, Ումութ Ալի Օզմենի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ վերացվել»,-ասաց Խաչատրյանը:
Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 329-րդ հոդվածի հատկանիշներով՝ պետական սահմանն ապօրինի հատելը։
Ermenihaber.am –ը հայտնել էր, որ Ումութ Ալի Օզմենի հայրը սեպտեմբերի 24-ին ժամանել է Հայաստան և հայտնել, որ որդին ազատ է արձակվելու:
Մուստաֆա Օզմենը ավելի վաղ հայտնել էր, որ իրեն տեղեկացրել են, որ որդուն մոտ օրերս ազատ են արձակելու:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



