Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հա՛մ իշխանություն, հա՛մ ընդդիմություն. 81 տոկոսի անատոմիան. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ստացած 81 տոկոս ձայների փաստն ամբողջովին արտացոլում է քաղաքական դաշտում տիրող այն համամասնությունը, որն առկա է այսօր: Խոսքը միայն այն մասին չէ, որ իշխանություններն ունեն աննախադեպ բարձր վարկանիշ և քաղաքացիների լայն շերտերի աջակցությունը: Խոսքն այն մասին է, որ իշխանությունն ի դեմս Նիկոլ Փաշինյանի այժմ հանդիսանում է թե՛ երկրի իշխանությունը, թե՛ երկրի ընդդիմությունը: Եվ հենց այսպես կարելի է բացատրել 81 տոկոսի առկայությունը: Մի կողմից իշխանություն լինելու հանգամանքը, ադմինիստրատիվ լծակներն ու այդ լծակներով գեներացվող ուժը, մյուս կողմից Փաշինյանին հոգեհարազատ հանրահավաքային ֆորմատն՝ այդ ֆորմատին բնորոշ ընդդիմադիր հռետորաբանությամբ: 

Այն, որ Փաշինյանի իշխանությունը ներկայացնող դաշինքը հաղթելու էր ընտրություններում, կասկած չէր հարուցում ամենասկզբից: Հարցը մեկն էր՝ ինչ տոկոսային հարաբերակցությամբ: 81 տոկոսը ցույց է տալիս, որ քաղաքական դաշտի ողջ սպեկտրն այժմ Նիկոլ Փաշինյանի ձեռքում է և սրա պատճառը ոչ միայն հեղափոխական ուժի՝ իշխանություն լինելն է, այլև քաղաքական մյուս դերակատարների դանդաղկոտ և անտեղի համառ գործելաոճը: Խոսքը առավելապես ՀՀԿ–ի մասին է, որը, կորցնելով իշխանությունը դե ֆակտո, շարունակում է գոնե դե յուրե մակարդակում այն պահպանելու փորձեր անել: Փորձերն առայժմ հաջողվում են զուտ տեխնիկական բարդությունների պատճառով՝ նոր ընտրական օրենսգիրք, ԱԺ–ն ցրելու գործընթաց, սահմանադրական որոշակի փոփոխություններ և այլն: Բայց բովանդակային որևէ հիմնավորում, թե ինչպես է ՀՀԿ–ն պատրաստվում իշխանություն պահել այն ամբողջովին կորցրած լինելով, չկա: Ըստ էության չի էլ կարող լինել, բայց այդ հարցը թողնենք ՀՀԿ–ի տիրույթում:

Առավել հետաքրքրական է, որ փորձելով իշխանության որոշակի լծակները ֆորմալ առումով պահպանել, ՀՀԿ–ն ահռելի դաշտ է բացում հենց Փաշինյանի համար: Շարունակելով մնալ իշխանության թևերից մեկի ղեկին, ավելին՝ անվերջ հայտարարելով, որ որևէ կերպ չեն պատրաստվում զիջել ԱԺ–ն, ՀՀԿ–ն Փաշինյանի համար ստեղծում է ընդդիմանալու, հանրահավաքային հակաիշխանական հռետորաբանությունը երիցս կիրառելու հնարավորություն: ՀՀԿ–ի իշխանություն լինելու իներցիան, որ պահպանվում է վերջիններիս անհույս ջանքերով, շանս է տալիս Փաշինյանին ներդաշնակորեն օգտագործել իր նախահեղափոխական հռետորաբանությունն ու ոճը: ՀՀԿ–ի՝ սեփական ներկայությունն ամեն գնով հավերժացնելու մասին հայտարարություններն էլ Փաշինյանին հիմք են տալիս հասարակությանը մոտիվացնել՝ նախահեղափոխական ու հեղափոխական օրերի տրամադրություններին հարիր: Իսկ, որ ամենացավալին է, ՀՀԿ–ն փաստացի չի թողնում, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջովին վերցնի քաղաքական պատասխանատվությունը և ինքնակամ դարձել է վերջինիս քավության նոխազը: 

Հենց այս քավության նոխազ լինելու հանգամանքն է, որ էական դերակատարում ստացավ ավագանու ընտրություններում: ՀՀԿ–ի, նրանց նոր հովանավոր Քոչարյանի, ՀՀԿ–ի հետ ասոցացվող օլիգարխների թեմաներն արծարծելով՝ Փաշինյանն ըստ էության վերականգնեց նախահեղափոխական, հանրահավաքային տրամադրությունների պատկերը, ինչի արդյունքում կարողացավ նորից մոբիլիզացնել ահռելի թվով մարդկանց: Իսկ մոբիլիզացիան ընդդեմ կարգախոսով միշտ ավելի արդյունավետ է, քան մոբիլիզացիան հանուն կարգախոսով:

ՀՀԿ համառությունն ու ակամա դիրքավորումը որպես Փաշինյանի քավության նոխազ, Փաշինյանի կողմից այդ քավության նոխազի խելամիտ կիրառումը որպես քաղաքական տեխնոլոգիա, գուցե ունեն որոշակի պլ յուսներ ուժերից յուրաքանչյուրի համար: ՀՀԿ–ն դրանով ժամանակ է ձգում՝ ինչ–որ հրաշքի սպասելով, Փաշինյանն էլ ամրապնդում է առանց այդ էլ ամուր դիրքերը: Բայց քաղաքական համակարգի կայունության ու ամբողջության առումով տիրող վիճակը վտանգավոր է: Խոսքը ոչ թե երկիշխանության վտանգի, ՀՀԿ–ի կողմից ինչ–որ դավադրություն հյուսելու մասին է: Խոսքը քաղաքական պատասխանատվության ինստիտուտի կիսատության մասին է, երբ երկրի իշխանությունը հա՛մ իշխանություն է, համ՛ ընդդիմություն: Քաղաքական պատասխանատվության կիսատությունը մի կողմից նշանակում է, որ հասարակության սպասելիքները չեն ունենալու հստակ հասցեատեր, անվերջ հնարավոր է լինելու այդ սպասելիքների չիրականացումը բարդել ՀՀԿ–ի, ՀՀԿ–ի նշանակած դատավորի կամ հին համակարգից մնացած ինչ–որ մարդկանց ու խմբերի վրա: Մյուս կողմից՝ փակելով հա՛մ իշխանության, հա՛մ ընդդիմության դաշտը՝ Հայաստանը զրկվում է մոտ ապագայում ընդդիմություն ունենալու հեռանկարից, ինչը կրկին նշանակում է կիսատ և ոչ ամբողջական քաղաքական համակարգ: Սա, իհարկե, եթե խոսում ենք ժողովրդավարության մասին: Այլ բան, եթե Հայաստանը հանկարծ որոշի շարժվել, ասենք, բացարձակ ավտորիտարիզմի ճանապարհով, որտեղ արդեն իշխանության կողմից հա՛մ իշխանություն, հա՛մ ընդդիմություն, ըստ էության ամեն ինչ լինելու հանգամանքը գուցե ներդաշնակ կնայվի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира