Սաուդյան Արաբիան հերքում է ներգրավվածությունն Իրանում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպմանը
МЕЖДУНАРОДНОЕՍաուդյան Արաբիան հերքում է իր մասնակցությունը իրանական Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությանը, որի հետևանքով 28 մարդ է զոհվել:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սաուդյան թագավորության ԱԳՆ-ի աղբյուրին:
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ավելի վաղ հայտարարել էր, որ Ահվազում ահաբեկչության կազմակերպիչները ֆինօգնություն են ստացել Արաբական Միացյալ Էմիրություններից և Սաուդյան Արաբիայից:
«Սաուդյան թագավորության քաղաքականությունն այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու հարցում պարզ է, և այն ամբողջովին մերժում է ցանկացած միջամտություն իր ներքին գործերին», - ասել է սաուդական աղբյուրը:
Աղբյուրը հավելել է, որ թագավորությունն Իրանին խորհուրդ է տալիս «գնալ նոր ուղղությամբ և իրեն պահել որպես պատասխանատու երկիր»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



