Ինքնասպանության փորձ ծրագրած երիտասարդը Շիրակի մարզպետի միջամտությամբ հրաժարվել է իր մտադրությունից
ОБЩЕСТВОԻնքնասպանության փորձ ծրագրած երիտասարդը Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի միջամտությամբ հրաժարվեց իր մտադրությունից:
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, մի երիտասարդ փորձ է արել իրեն նետել Գյումրու Գարեգին Նժդեհ հասցեում տեղակայված՝ «Կիլիկիա բիստրո»-ի հարևանությամբ գտնվող շենքի պատշգամբից:
Մոտակայքով անցնող Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն անձամբ է բարձրացել և փորձել երիտասարդին հետ պահել իր մտադրությունից:
Կարեն Սարուխանյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ երիտասարդի հետ ունեցած զրույցից հետո նա հրաժարվել է մտադրությունից: Ըստ նախնական տվյալների՝ երիտասարդն անձնական խնդիրներ ունի:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



