ԱՀԿ-ն հրապարակել է երկրների վարկանշային աղյուսակը՝ ըստ ալկոհոլի սպառման մակարդակի. Հայաստանը քիչ խմողներից է
ЭКОНОМИКАԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է երկրների վարկանշային աղյուսակը՝ ըստ ալկոհոլի օգտագործման վիճակագրության:
Ինչպես նշվում է սեպտեմբերին հրապարակված զեկույցում, ողջ աշխարհում ավելի քան 3 մլն մարդ է մահացել 2016 թվականին ալկոհոլի չարաշահումից: Այդ ցուցանիշը կազմում է մահվան 20 դեպքից մեկը, որոնց շարքում երեք քառորդից ավելին տղամարդիկ են:
Զեկույցում բերվում են 1961-2016 թվականների ընթացքում ուսումնասիրված տվյալները, որոնց համաձայն՝ 15 տարեկանից բարձր բնակչության 11 տոկոսը գարեջուր է նախընտրում, 7 տոկոսը՝ գինի, իսկ 82 տոկոսը՝ այլ ոգելից խմիչքներ:
2016 թվականի տվյալներով՝ մեկ անձին տղամարդկանց դեպքում բաժին է հասել 27.4 լիտր, կանանց դեպքում՝ 9.7 լիտր:
Նախկին ԽՍՀՄ երկրների շարքում Հայաստանը, ընդհանուր առմամբ, զբաղեցրել է 11-րդ տեղը՝ մեկ անձի համար տարեկան 5.5 լիտր ցուցանիշով:
Հետխորհրդային տարածաշրջանի երկրներից ամենից շատ ալկոհոլ օգտագործողը Մոլդովան է՝ 15.2 լիտր ցուցանիշով:
Ամենից շատ ալկոհոլ օգտագործելու ցուցանիշներ գրանցվել են Եվրոպայում, որտեղ առաջատարը Գերմանիան է (13.4 լիտր):
Վրաստանում ալկոհոլի սպառման միջին ցուցանիշը մեկ անձի համար կազմում է 9.8 լիտր, Ռուսաստանում՝ 11.7, Ադրբեջանում՝ 0.8, Թուրքիայում՝ 2.0: