Ռուսաստանը պաշտոնապես արգելել է դեպի Եգիպտոս չվերթները
МЕЖДУНАРОДНОЕՌոսավիացիան Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունից հրաման է ստացել դեպի Եգիպտոս չվերթները դադարեցնելու մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍգործակալությունը:
«Ռոսավիացիան Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունից հրաման է ստացել դեպի Եգիպտոս չվերթները դադարեցնելու մասին՝ մինչեւ հատուկ հրահանգ ստանալը: «Մինչեւ հատուկ հրահանգ ստանալը» նշանակում է մինչեւ այն պահը, երբ կվերացվեն Եգիպտոսի օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման հարցով բոլոր դիտողությունները, մինչեւ դրանք կհամապատասխանեն միջազգային պահանջներին»,- հաղորդել է գործակալության աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոսավիացիան սկսել է մշակել դեպի Եգիպտոս չվերթների դադարեցման հարցը:
Հոկտեմբերի 31-ին Շարմ Էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղեւորվող «Կոգալիմավիա»-ի A321 ինքնաթիռը կործանվեց Սինայի թերակղզում: Օդանավում 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ կար: Բոլորն էլ զոհվել են:



