Մալիում տուարեգների ցեղի ներկայացուցիչների միջև բախումների հետևանքով 27 մարդ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕՄալիում տուարեգների ցեղի ներկայացուցիչների միջև բախումների հետևանքով զոհվել է 27 մարդ, ևս մեկը ստացել է վիրավորումներ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Մալիի անվտանգության ու քաղաքացիական պաշտպանության նախարարության թվիթերյան էջին:
Վարչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի լույս 26-ի գիշերը երկրի հյուսիս-արևելքում: Նախարարության հաղորդագրության մեջ ասված է. «Այս ցավալի միջադեպն ընդհատել է 27 մարդու կյանքն ու թողել մեկ տուժած»:
Բախումներից հետո իշխանությունները դեպքի վայր են ուղարկել ժանդարմներին ու զինվորականներին՝ իրավիճակը կարգավորելու և միջադեպի պատճառը պարզելու համար: Նշվում է, որ հակամարտության բոլոր մասնակիցները մի ցեղի անդամներ են:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



