Փրկարարները մարել են վագոն-տնակում բռնկված հրդեհը. տուժածներ չկան
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում՝ աղբամանների մոտակայքում, այրվում է չբնակեցված վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովա փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում գտնվող վագոն-տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:38-ին, մարվել՝ 00:17-ին:
Այրվել են վագոն-տնակի փայտե կառուցատարրերը՝ մոտ 4 քմ, ներսում գտնվող կենցաղային իրեր՝ ամբողջությամբ, մոտակայքում կուտակված կենցաղային աղբ՝ մոտ 2 խմ և մեկ ծառի բուն:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



