ԱՄՆ-ը հավելյալ 6 կործանիչ է ուղարկել Թուրքիա
МЕЖДУНАРОДНОЕՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ զինված ուժերը F-15 տիպի հավելյալ 6 կործանիչ են ուղարկել Թուրքիայում գտնվող «Ինջիրլիքի» ավիաբազա։ Ինքնաթիռներն արդեն իսկ հասել են Թուրքիայի տարածք։
Այդ մասին նշված է Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության տարածած հաղորդագրությունում։ Դրանում նշված է, որ ինքնաթիռների ուղարկումն ի ցույց է դնում Թուրքիայի ինքնիշխանությանն իրենց անխախտ աջակցությունը։
ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունն ընդգծել է, որ հավելյալ ինքնաթիռների ուղարկումն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների խնդրանքով։
Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրահանգել էր «Ինջիրլիքի» ավիաբազայում տեղակայել հավելյալ F-15 կործանիչներ ու A-10 գրոհիչ ինքնաթիռներ։
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
2
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
3
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
IDBank впервые выпустил купонные бессрочные облигации



