«Բարսելոնան» «Աթլետիկի» դեմ խաղում խուսափեց պարտությունից
СПОРТԻսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Բարսելոնան» չկարողացավ հաղթել «Աթլետիկին»: Հանդիպումը կայացավ Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում և ավարտվեց ոչ-ոքի` 1:1:
Հանդիպման հաշիվը բացեց պաշտպան Օսկար դե Մարկոսը, ով աչքի ընկավ 41-րդ րոպեին: Տանտերերը հավասարեցրին հաշիվը խաղավերջում շնորհիվ հարձակվող Մունիր Էլ Հադադիի:
Նշենք, որ «կապտանռնագույնները» միավորներ են կորցնում արդեն երրորդ հանդիպումն անընդմեջ: Ավելի վաղ Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը պարտվել էր «Լեգանեսին» (1:2) և ոչ-ոքի խաղացել «Ժիրոնայի» (2:2) հետ:
«Բարսելոնան» վաստակած 14 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Աթլետիկը» 7 միավորով 14-րդ տեղում է:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



