Իրանում շուրջ 300 մարդ ալկոհոլային թունավորում է ստացել, առնվազն 24-ը մահացել է
МЕЖДУНАРОДНОЕԻրանում, որտեղ ալկոհոլի օգտագործումն արգելված է օրենքով, ալկոհոլային թունավորումից 24 մարդ է մահացել:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական աղբյուրին, թունավորման դեպքեր են գրանցվել Կոխգիլույե և Բոյերահմեդ, Հյուսիսային Խորասան, Հորմոզգան և Ալբորզ նահանգներում:
«290 մարդ է դիմել թունավորմամբ, 24 մարդ մահացել է, ևս 3-ի մոտ ուղեղի մահ է արձանագրվել», - հայտնել է Իրանի շտապ բուժօգնության ղեկավար Պիր Հոսեյն Կուլիվանդը:
Վերջինս ընդգծել է, որ 217 մարդ հոսպիտալացվել է, որոնցից 15-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Մյուսները բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



