«Ռեալը» ոչ-ոքի խաղաց «Աթլետիկոյի» հետ (տեսանյութ)
СПОРТԻսպանիայի Լա Լիգայի 7-րդ տուրում՝ մադրիդյան դերբիի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Աթլետիկոյի» հետ:
Ինչպես սպասվում էր, հանդիպումն անցավ լարված պայքարում: Առաջին խաղակեսում ավելի ակտիվ էին Սիմեոնեի ֆուտբոլիստները, որոնք չկարողացան օգտագործել մի քանի իրական գոլային պահեր:
Երկրորդ խաղակեսում «սերուցքայինները» տիրեցին խաղային առավելությանը և մի քանի անգամ լրջորեն անհանգստացրին Օբլակին:
Չնայած այս ամենին, հանդիպման հաշիվն այդպես էլ չբացվեց՝ 0:0:
Հանդիպման վերջում էլ «Ռեալ» կազմում իր նորամուտը նշեց Վինիսիուս Ժունիորը, ով փոխարինեց Բենզեմային:
Այս ոչ-ոքիից հետո «Ռեալը» «Բարսելոնայի» հետ միասին կգլխավորի մրցաշարային աղյուսակը: Երկու թիմերն էլ ունեն 14 միավոր: «Աթլետիկոն» 12 միավորով 4-րդն է:
1
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с Пасхой
3
В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»
4
Разве никто не знал закон,порядок и правила? «Паст»
5
«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст»



