Արագածոտնում 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է
ОБЩЕСТВОԱրագածոտնի մարզում այսօր՝ սեպտեմբերի 30-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 07:10-ի սահմաններում Շիրակի մարզի Փաոքր Մանթաշ գյուղի բնակիչ, 21-ամյա Լևոն Մարգարյանը իր վարած Ford Transit մակնիշի 35 TN 973 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի մարզից դեպի Արագածոտնի մարզ ընթանալիս, Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Նոր Հաճն քաղաքում հաշվառված 70-ամյա Շամիր Մուրադյանին:
Վրաերթի հետևանքով Շ.Մուրադյանը տեղում մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արագածի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



