ՀՀ ԿԳՆ-ն ներկայացրել է դպրոցներում աշնանային արձակուրդի ժամանակացույցը
ОБЩЕСТВО2018-20192թ. ուսումնական տարվա ընթացքում 2-12-րդ դասարարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2018թ. հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 4-ը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից:
«Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ: Միաժամանակ նշենք, որ առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը ներառյալ»,- ասված է ՀՀ կրթության և գիտության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



