Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը կրկին կմենամարտի Եվգենի Սմիրնովի հետ
СПОРТԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը կարող է կրկին մենամարտել ռուս ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Եվգենի Սմիրնովի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասի լրագրողների հետ հանդիպմանն ասաց մարզիկը: «Մենամարտը Սմիրնովի հետ բավականին բարդ ստացվեց: Այն առումով բարդ, որ պայքարն անզիջում էր: Ոչ ես, ոչ նա ռինգում չէինք ցանկանում մեկ քայլ անգամ զիջել: Այդ իսկ պատճառով լարվածությունը մնաց մինչև 10-րդ ռաունդը»,-ասաց Ավագյանը:
Ավագյանի խոսքով՝ կլինի նաև երկրորդ մենամարտը, որտեղ էլ հայտնի կլինի հաղթողը:
Բռնցքամարտիկի պրոմոթերական ընկերության ղեկավար Արամ Դավթյանի խոսքով` երկրորդ մենամարտն այդ մարզիկների միջև կարող է անցկացվել Հայաստանում, սակայն շատ բան կախված է հակառակորդ կողմից:
Սեպտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռինգ դուրս եկավ նաեւ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը: Մեր մարզիկը մրցեց ռուս ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Եվգենի Սմիրնովի հետ: Մրցավարների որոշմամբ մենամարտն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Այսպիսով, Ավագյանն 8 անընդմեջ հաղթանակներից հետո ոչ-ոքի է ավարտում մենամարտն ու պահպանում WBC Internationl Silver գոտին: