15 բան, որոնք մենք չգիտեինք Բեյոնսեի մասին
ЛАЙФ1in.am-ը գրում է.
Վերջերս վաճառքի է հանվել Բեյոնսեի կենսագրության նոր գիրքը, որի հեղինակն է լրագրող Ռենդի Տարաբորելին: «Լինել Բեյոնսե» (Becoming Beyonce) վերնագրով գրքում հեղինակը պատմել է աստղի բնավորության մի քանի գծերի մասին: Բեյոնսեի կենսագրության վրա աշխատելիս Տարաբորելին ոչ միայն շփվել է երգչուհու ծանոթների հետ, այլ նույնիսկ մասնավոր խուզարկու է վարձել աստղի կյանքի մանրամասնությունները պարզելու համար: Այնպես որ գրքում նկարագրված են այնպիսի բաներ Բեյոնսեի մասին, որոնք մինչև այժմ անհայտ էր հանրությանը, հայտնում է Spletnik-ը:
Խնդիրներ քթի հետ
Առաջ Բեյոբսեն խնդիրներ է ունեցել շնչառության հետ: Նրա քիթը միշտ փակ է եղել:
Հարված գոտկատեղից ներքև
Բեյոնսեն կարող է իրքն իրեն պաշտպանել: Մի անգամ երգչուհին հարվածել է իրեն ջղայնացրած տղայի գոտկատեղից ներքև: Խեղճ տղան ընկել է ծնկների վրա:
Բեյոնսեն հանել է Աշերի շալվարը
Բեյոնսեն կարող է ոչ միայն հարվածել, այլ նաև իր դուրը չեկած մարդուն ծիծաղի առարկա դարձնել:
Հնարավոր է Բեյոնսեն մեծացրել է կուրծքը
Երգչուհին երիտասարդ տարիներին երազել է մեծացնել իր կուրծքը: Հացիվ թե մեկը կարողացած լինի նրան կանգնեցնել:
Պրինցը ցանկացել է աշխատել Բեյոնսեի հետ
Պրինցը` բոլոր ժամանակների ամենահայտնի երգիչներից մեկը, ցանկացել է աշխատել Բեյոնսեի և Destiny’s Child խմբի մյուս մասնակիցների հետ:
Պի Դիդին հիացած չէ Բեյոնսեով
Պի Դիդին չի կիսել Պրինցի հիացմունքը: Ռեփերին դուր է եկել Բեյոնսե անունը, սակայն ոչ Բեյոնսեն:
Առաջին համբույրը
Դա տեղի է ունեցել, երբ Բեյոնսեն 13 տարեկան էր:
Բեյոնսեն շատ ծանր է տարել Destiny’s Child ցրումը
Դրա պատճառով երգչուհին զայրացել է և տխրել: Աստղը նույնիսկ անկողնուց դուրս չի եկել մի երկու օր:
Ջեյ Զին անմիջապես չի գրավել Բեյոնսեի սիրտը
Բեյոնսեն սկզբում մերժել է նրան, սակայն հետո համենայնդեպս սիրել է:
Բեյոնսեն սիրում է նկարել
Բեյոնսեն ստեղծագործ մարդ է: Նա սիրում է նաև նկարել և շատ է վիրավորվում, երբ իր ստեղծագործությունները չեն հասկանում:
Ինչպես է հայտնվել Սաշա Ֆիրսը
Սաշա Ֆիրսը Բեյոնսեի էգոյի փոխակերպումն է: Նրան այդպես է անվանել նրա բարեկամ Անջեյը: Երգչուհին ասում է, որ ինքը բեմում դառնում է Սաշա Ֆիրս (կատաղի), իսկ երբ տուն է վերադառնում, կրկին դառնում է Բեյոնսե:
Բեյոնսեն և Ջեյ Զին միասին չեն ապրել մոտ 1 տարի
Ռիհանայի հետ Ջեյ Զիին խանդելու պատճառով նրանք առանձին են ապրել 1 տարի:
Բեյոնսեն ունի Բարաք Օբամայի հեռախոսահամարը
Նախագահի երդմնակալության ժամանակ Բեյոնսեի երգից հետո Օբաման նրան տվել է իր անձնական հեռախոսահամարը:
Երեխայի դայակի պահանջներ
Երեխայի դայակին Բեյոնսեն շատ խիստ պահանջներ է դնում:
Բեյոնսեի քույրը հարվածել է Ջեյ Զիին Ռիհաննայի պատճառով:



