Ադրբեջանում մարմնավաճառությունն ու վեներական հիվանդությունները տարածվում են
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանում ավելի ու ավելի շատ են տարածվում մարմնավաճառությունն ու դրա հետ կապված խնդիրները: Այս մասին գրում է haqqin.az-ը:
Երկրում ավելացել են վեներական հիվանդությունները: «Մաքուր աշխարհ» հասարակական կազմակերպության տվյալներով, երկրի մայրաքաղաքում սեռական բնույթի ծառայություններ մատուցող կանանց 70%-ը գալիս են Ադրբեջանի շրջաններից: Պատճառները տարբեր են. գործազրկություն, ընտանեկան բռնություն, գավառից մայրաքաղաք գալու ցանկություն, սեփական կյանքից անբավարարվածություն: Բաքուն մարմնավաճառների է գրավում նաեւ հարեւան երկրներից՝ Ուզբեկստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից:
Սակայն կյանքի համար վտանգավոր հիվանդությունները տարածվում են ոչ միայն մարմնավաճառությամբ զբաղվողների շրջանում: Վերջերս Աշուրայի օրվա առիթով արյուն հանձնելու ակցիայի ժամանակ պարզվել է, որ մի շարք պոտենցիալ դոնորներ նույնպես վտանգավոր վարակների կրող են, մինչդեռ այդ օրն արյուն էին հանձնում հավատացյալները:
ԱՄՆ պետքարտուղարության վերջին տվյալների համաձայն, Ադրբեջանի տարածքը շարունակում է տարանցիկ գոտի լինել տղամարդկանց, կանանց եւ երեխաների փոխադրության համար՝ աշխատանքային կամ սեռական շահագործման նպատակով:



