Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը
ОБЩЕСТВОԱյս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ԱԺ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:
Նա նշեց, որ հանդիպումն այս պահին ընթանում է «Մարիոթ»–ի բացօթյա սրճարանում:
Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հաստատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը, նշել է, որ քաղաքական օրակարգը պետք է բաց լինի: «Կա հարց, որը հետաքրքրում է Նիկոլ Փաշինյանին, կան հարցեր, որոնք որ հետաքրքրում են նաև մեզ: Դժվար է ասել, թե ինչպիսի համամասնությամբ այդ հարցերի քննարկմանը ժամանակ կհատկացվի հանդիպման ժամանակ»,- ասել է Արմեն Աշոտյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



