Գիտնականները բացատրել են, թե ինչով է վտանգավոր ուշ ընթրելը
ЛАЙФ1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ուշ երեկոյան կամ գիշերվա ընթացքում ուտելն անհետևանք չի մնում օրգանիզմի և մարմնի կազմության համար: Այն բերում է քաշի ավելացման և ճարպակալման, հայտնում է ladyhealth.com.ua-ն:
Հեղինակների խոսքով՝ ուշ ժամերին սովի զգացողությունը և ինչ-որ համեղ բան ուտելու ցանկությունը խնդիր է, որը լավ ծանոթ է մարդկանց մեծամասնությանը:
Իլինոիսի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ օրգանիզմի համար ավելի կարևոր է ոչ թե այն, թե ինչ է նա ստանում, այլ այն, թե երբ:
Քնի հետազոտման կենտրոնում փորձեր են կատարվել մկների վրա: Նույն ուտելիքով մկների մի մասին կերակրել են գիշերը, իսկ մյուս մասին` ցերեկը: Արդյունքում գիշերը կերակրվածները երկու անգամ ավելի շատ են քաշ հավաքել, քան՝ ցերեկը:
Նրանք մարդկանց խորհուրդ են տալիս՝ օրվա ընթացքում ճիշտ օգտագործել սպիտակուցային մթերքներ, որը կնպաստի այն բանին, որ ուշ ժամին ուելու ցանկություն չառաջանա:



