Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գեղարքունիքի մարզում անցկացվեց ասմունքի հանրապետական փառատոնի մարզային փուլը

ОБЩЕСТВО

 Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի դահլիճում կայացած ասմունքի հանրապետական 9-րդ փառատոնը, որն անցկացվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորության ներքո, նվիրված էր հայ  անվանի բանաստեղծներ Վահագն Դավթյանին եւ Գեւորգ Էմինին: Փառատոն ը պետք է ի հայտ բերեր Գեղարքունիքի մարզի հանրակրթական հաստատությունների  այն յոթ հաղթողներին, ովքեր այս տարեվերջին մարզը կներկայացնեն մայրաքաղաքում անցկացվող եզրափակիչ փուլում: Մրցութային գնահատող հանձնաժողովը ներկայացված էր հանրաճանաչ հեղինակային կազմով` նախագահ` Մարիետա Մակարյան, անդամներ` կինոյի եւ թատրոնի դերասաններ  Գուժ Մանուկյան, Սիլվա Յուզբաշյան, Հարություն Մովսիսյան, Անի Քոչարյան, մանկավարժներ Աիդա Ղազարյան, Հասմիկ եւ Անահիտ Դավթյաններ,  ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյան, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Ô �ՄՍ վարչության կրթության բաժնի վարիչ Համբարձում Սաֆարյան:

Փառատոնի մասնակից  ասմունքողները, նրանց ծնողները եւ ուսուցիչները բուռն ծափահարություններով դիմավորեցին հայ անվանի բանաստեղծ Վահագն Դավթյանի դուստրերին` Հասմիկին եւ Անահիտին: «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող փառատոնն առաջին տարում Հայաստանի եւ Արցախի դպրոցներում ունեցավ ընդամենը 3 հազար մասնակից, իսկ ահա ութերորդ տարում արդեն ապահովել է 220 հազար մասնակից: Մենք այս փառատոնը նվիրել ենք այնպիսի հեղինակների, ովքեր անարդարացիորեն դուրս են մնացել դպրոցական ուսումնական ծրագրերից, սակայն մեծ հետք են թողել հայ գրականության մեջ»,-բացման խոսքում նշեց Մարիետա Մակարյանը:

 Մրցանակային յոթ տեղերը տարիքային երկու խմբերում վիճարկում էին տարածքային փուլը հաղթահարած 37 դպրոցականներ, ովքեր մեկական բանաստեղծություն էին ներկայացնում  Վահագն Դավթյանի եւ Գեւորգ Էմինի ստեղծագործություններից: Հանձնաժողովի գնահատման արդյունքներով` 11-14 տարեկանների խմբում առաջին երեք տեղերը գրավեցին Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներ Օվսաննա Պողոսյանը , Անահիտ Ժամհարյանը եւ Սարուխանի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտ Մերի Բունիաթյանը, 15-17 տարիքային խմբում` Մարտունու ավագ դպրոցի աշակերտ Սեյրան Սողոյանը, Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Հայկուշ Վարդանյանը եւ Լճաշենի միջնակարգ դպրոցի աշակերտ Մերի Ղարիբյանը: Կրտսեր մասնակիցներից փառատոնի եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք նվաճեց Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտ Նառա Ավետիսյանը:Լրացուցիչ մեկ ուղեգիրը բաժին հասավ Կարմիրգյուղի թիվ1 միջնակարգ դպրոցի աշակերտ Շուշան Ջրաղացպանյանին:

«Փառատոնի ծննդյան օրվանից  ես անդամակցում եմ գնահատող հանձնաժողովին: Սա այն պատվելի առիթն է, որի միջոցով առնչվում եմ հայ պոեզիայի անավոր դեմքերի ստեղծագործությունների, գրականությունը սիրող ու գնահատող մարդկանց հետ: Գեղարքունիքի մարզը քանիցս ապացուցում է, որ ունի հայ պոեզիան սիրող ու գնահատող շատ մարդիկ: Այստեղ հաղթող ու պարտվող չկա, հաղթել են հայ բառն ու բանը, ոսկեղենիկ հայոց լեզուն»,-ներկաներին դիմեց Տաճատ Վարդապետյանը: «Այսօր առավել հուզիչ ակնթարթներ ապրեցի, երբ աշակերտների շուրթերից այնքան մաքուր ու սահոÖ �ն հնչում էին հայրիկիս` Վահագն Դավթյանի ստեղծագործությունները: Ինձ համար հայտնություն էր, որ հեռավոր ու սահմանամերձ, համեմատաբար դժվարին կյանքով ապրող գյուղերի երեխաները անգիր գիտեն հորս հեղինակած բարձրարվեստ, բայց խրթին բանաստեղծությունները, բեմից հանդես են գալիս համարձակ ու անկաշկանդ»,- նշեց Վահագն Դավթյանի դուստր Հասմիկ Դավթյանը:

«Տարեցտարի նկատվում է փառատոնի որակական կողմի բարձրացում, մասնակիցները ներկայացնում են ավելի բարձրարվեստ կատարումներ, հեղինակների ավելի բազմազան ու այնպիսի ստեղծագործություններ, որոնք չկան ուսուցողական ծրագրերում»,-նշեց հանձնաժողովի նախագահ Մարիետա Մակարյանը:«Այսօր մենք գրականության, մեր բանաստեղծական արվեստի երկու մեծություններին նվիրված անկրկնելի տոնական տրամադրություն ապրեցինք: Շատ հաճելի էր լսել ոչ միայն մեր մեծերի բառն ու բանը, այլ հպարտանալ այն մտքից, որ մեր դպրոցական երեխաները ցույց են տալիս նման սեր ո ւ նվիրում դեպի հայ գրականությունը, տիրապետում մաքուր ու հղկված հայերենին: Համոզված եմ, որ, անկախ մրցույթի արդյունքներից, յուրաքանչյուր աշակերտ այս օրվանից բաժանվում է անջնջելի տպավորություններով»,-նշեց դերասան Հարություն Մովսիսյանը:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества