Միլանը դիտարկում է Իբրահիմովիչին վերադարձնելու տարբերակը
СПОРТ«Լոս-Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ եվրոպական ֆուտբոլ, հայտնում է «Corriere della sera-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, շվեդ ֆուտբոլիստին հրավիրելու տարբերակը դիտարկում է «Միլանը», որի կազմում նա հանդես է եկել 2010-ից 2012 թվականներին:
Թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն ցանկանում է հարձակման գիծն ուժեղացնել փորձառու և ինքնավստահ ֆուտբոլիստով, ով կկարողանա օգնել թիմին մրցաշրջանի վճռորոշ փուլերում:
«Միլանի» ղեկավարությունն իտալացու առջև մշտապես Չեմպիոնների լիգայում հայտնվելու և Եվրոպա լիգայում հնարավորինս առաջ գնալու խնդիր է դնում, և դրա համար նրան անհրաժեշտ է ուժեղացնել հարձակման գիծը:
Անձամբ Իբրահիմովիչը վստահ է, որ չնայած 37 տարեկան հասակին` կարող է առաջիկա երկու տարին խաղալ բարձր մակարդակում: Հարձակվողը ցանկանում է կարիերան ավարտել հարազատ «Մալմյոյում», սակայն չի վառվում հենց այս պահին Շվեդիա վերադառնալու ցանկությամբ:
Ֆուտբոլիստի ընտանիքը դրական է վերաբերվում «Միլան» վերադարձին: Իբրահիմովիչի պայմանագիրը «Լոս-Անջելես Գելեքսիի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականի դեկտեմբեր: «Միլանը» կարող է տրանսֆերն իրականացնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Այդ դեպքում ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: