Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Նախկինների դարաշրջանն ավարտվել է, իսկ նոր կուսակցությունների սպասումները մեծ են. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս տեղի ունեցավ «Ազգային առաջընթաց» կուսակցության հիմնադիր համաժողովը, շատ շուտով կուսակցությունը մուտք կգործի ակտիվ քաղաքական կյանք: Այս պահին ունեն տարածքային ստորաբաժանումներ Երևանի Աջափնյակ, Մալաթիա–Սեբաստիա, Նոր Նորք վարչական շրջաններում, Ստեփանավան, Իջևան և Չարենցավան քաղաքներում։ Նախատեսվում է կուսակցության գրասենյակներ հիմնել նաև Վայոց ձորի, Արարատի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում։

Կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը «Փաստ» օրաթերթի լրագրողի հետ զրույցում նշեց, որ կուսակցության հիմնադիրները թեև նախկինից հայտնի դեմքեր չեն, բայց յուրաքանչյուրն իր ոլորտում բավականին որակյալ մասնագետ է: Կուսակցության թե՛ հիմնադիրները, թե՛ անդամները հիմնականում միջին ու երիտասարդ տարիքի կադրեր են և իրենց հիմնադրած կառույցը ֆինանսավորում են սեփական միջոցների հաշվին: «Քանի որ մենք քարոզում ենք ապակուսակցականացում, ուստի մենք նպատակ չենք հետապնդում 800–ից ավել անդամ ունենալ: Եվ դա ամենևին էլ չի նշանակում, որ չենք կարող այլ անդամներ ներգրավել մեր կուսակցության շարքեր, բայց կարծում ենք, որ կուսակցությունում այդքանից ավել մարդ ներգրավելու կարիք չկա: Մնացածը կլինեն կուսակցության աջակիցներ»,– ասաց Հայկ Գրիգորյանը:Նրա դիտարկմամբ, Հայաստանում այսօր թեև բազմաթիվ կուսակցություններ կան, սակայն դասական իմաստով բոլորին չէ, որ կարելի է կուսակցություն համարել: Նորաստեղծ կառույցի անդամներն իրենց մրցակից համարում են «Քաղաքացիական պայմանագիր» և «Սասնա ծռեր» կուսակցություններին: Մնացածները, ըստ նրանց, հին համակարգի հին օրենքներով գործող կառույցներ են, որոնք այլևս արդիական չեն:

«Մենք կարծում ենք, որ նորաստեղծ ուժեր են պետք, իսկ հին ուժերը ժամանակի ընթացքում կլուծարվեն: Օրենքի փոփոխություն է պետք, քանի որ մեկ անձի կուսկացություններ երկրին պետք չեն: Կան այնպիսիք, որոնք իրականում 100 ակտիվ անդամ ունեն ու նորմալ գործում են, կան նաև այնպիսիք, որոնք 5 անգամ ավել անդամ ունեն, բայց ընտրությունների ժամանակ 100–ից պակաս ձայն են ստանում: Սա նշանակում է, որ նույնիսկ իրենց կուսակցությունների անդամներն իրենց չեն ընտրում: Այսինքն, եթե թղթի վրա մենք ունենք 100 կուսակցություն, որոնք անգամ տարիներով չեն մասնակցել որևէ ընտրության, ապա դրանք այլևս չի կարելի կուսակցություն համարել: Իրականում գրանցվածներից միայն մի քանիսն են աշխատում: 

Ինչ վերաբերում է նախկին կուսակցություններին, ապա դրանք վերացող տեսակներ են և առաջիկայում չեն կարողանալու անգամ քվե ստանալ»,– ասաց Հ. Գրիգորյանը:

Երկար տարիների կենսագրություն ունեցող կուսակցությունների մասին նման կարծիք ունենալու առիթը վերջերս կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքների վերլուծությունն է եղել: Իսկ վերջին շրջանում գրանցված և գրանցվելիք կուսակցությունների մասին ԱԱԿ մամլո խոսնակը հետևյալ կարծիքը ունի. «Ինչ վերաբերում է նորաստեղծ կուսակցություններին, այդ թվում՝ նաև մեզ, ժամանակը ցույց կտա, թե ինչ վարկանիշ կունենան ապագայում: Նոր ստեղծված կուսակցությունները պետք է գործունեություն ծավալեն նոր իրողությունների պայմաններում: Նրանք, ովքեր թեև հնից են գալիս, բայց առնվազն հասարակական աջակցություն ունեն, նրանք էլ կմնան ակտիվ դաշտում: Ինչ վերաբերում է մեր կուսակցության ապագային և հաջողությանը, մեր հույսը մեր ծրագիրն է»:

Խոսելով կուսակցության ծրագրի մասին՝ նա նշեց, որ ամենամեծ շեշտը դնելու են տնտեսական ծրագրերի վրա, քանի որ բարեփոխիչ ուժ են իրենց համարում: Թիվ մեկ քաղաքական օրակարգը սոցիալական վիճակի բարելավումն ու տնտեսության զարգացումն է լինելու: ԱԱԿ–ն անվերապահորեն չի ընդունելու լիբերալ ազատական գաղափարախոսությունը: Ինչ վերաբերում է լիբերալ արժեքներին, ապա ոչ թե մերժելու են, այլ ընդունելու են միայն այն գաղափարները, որոնք համադրելի կլինեն ազգային արժեքների հետ: 

«Մենք չենք հավակնում խորհրդարանում մեծամասնություն ունենալ, քանի որ նոր ենք մուտք գործել քաղաքականություն: Կուսակցության համար բավարար է մինիմալ ներկայության ապահովումը խորհրդարանում, որպեսզի կարողանանք մեր ծրագրերը ներկայացնել և պահանջել, որ մեծամասնությունն այն ընդունի»,– ասաց Հ. Գրիգորյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


 

 

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха