«Նասդաք Արմենիա»-ում 12 մլն 550 հազար դոլարի առքուվաճառք է կատարվել
ЭКОНОМИКА«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հունիսի 18-ին գնվել և վաճառվել է 12 մլն 550 հազար ԱՄՆ դոլար: ԱՄՆ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 474.00 դրամ, պահանջարկը` 473.50 դրամ:
Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 6 մլրդ 950 մլն դրամի գործարք: Առաջարկը կազմել է 12.49, իսկ միջին տոկոսադրույքը` 11.1914 %:
Մայիսի 21-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 475.78 դրամ, 22-ին` 478.36 դրամ: Մայիսի 23-ին և 24-ին գործարք չի կատարվել: Մայիսի 25-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 480.54 դրամ, մայիսի 26-ին` 479.00 դրամ, 27-ին` 479.50 դրամ: Մայիսի 28-30-ը և հունիսի 1-ին գործարք չի կատարվել: Հունիսի 2-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 477.00 դրամ, 3-ին` 478.05 դրամ, 4-ին` 477.75 դրամ, 5-ին` 476.75 դրամ: Հունիսի 6-ին և 7-ին գործարք չի կատարվել: Հունիսի 8-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 475.27 դրամ, 9-ին` 478.22 դրամ, 10-ին՝ 478.22 դրամ, հունիսի 11-14-ը գործարք չի կատարվել: Հունիսի 16-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 474.04 դրամ, հունիսի 17-ին գործարք չի կատարվել: