Երկվորյակների հետ հանդիպելու 10 պատճառ (լուսանկարներ)
ЛАЙФԵրկվորյակներին պարզապես անհնար է չսիրել։ Նրանք մշտապես շարժման մեջ են, տրամադրության հաճախակի փոփոխությունը շրջապատին միշտ զգոն է դարձնում։ Նրանց հետաքրքիր է հետեւել եւ հոգատարություն դրսեւորել։
Պետք չէ մտածել, որ Երկվորյակները դիմակներ են կրում, նրանք իսկապես «բաղկացած են» երկու մասից, բոլորովին տարբեր մարդկանցից։
Wnews.am-ը ներկայացնում է կենդանակերպի այս նշանի տակ ծնված մարդկանց բնորոշ բնավորության ընդհանուր գծերը։
1. Երկվորյակները երբեք չեն վախենում ասել այն, ինչ մտածում են։ Նրանք բամբասկոտ չեն եւ տանել չեն կարողանում նմաններին։ Նրանք նախընտրում են ճիշտը ստից, իրենց կարծիքն են հայտնում անգամ այն դեպքում, երբ իրենց չեն հարցրել։
2. Երկվորյակները մշտապես արկածների են հանդիպում։ Նրանց դժվար է հետեւել եւ դժվար է պահել։ Նրանք միշտ ունենում են բազմաթիվ գաղափարներ եւ չեն վախենում օգտվել պահից, այդ պատճառով էլ նրանց հետ երբեք չեք ձանձրանա։
3. Երկվորյակները հազվադեպ են հոգնում։
Նրանք միշտ ձգտում են անկախության եւ ադրենալինի հերթական չափաբաժնին։ Հիշեք, որ եթե դուք դարձել եք Երկվորյակի մի մասը, նշանակում է, որ նա ցանկանում է ձեզ տեսնել իր կողքին, այլ ոչ թե ինչ-որ մեկի կարիքն ունի։
4. Երկվորյակներն ինտելեկտուալ են։
Եթե նրանք ձեւացնում են, որ ինչ-որ բան չես հասկանում, չհավատաք դրան։ Նրանք անկեղծանում են միայն նրանց առջեւ, որոնց իրենց կյանք են թողել։
5. Երկվորյակները մշտապես բոլորին զարմացնում են։
Նոր արկածներ գտնելու երկվորյակների ունակությունը ձեր կյանքը կգունավորի։
Նրանք էներգետիկան եւ գաղափարները ձեր կյանքը կգունավորեն մինչեւ անգամ անճանաչելիությունը։ Նրանք երբեք 100%-ով չեն «բացվում», այդ պատճառով էլ տարիներ անց անգամ դուք զարմանալու եք բացահայտելով նրանց մեկ այլ կողմից։
6. Երկվորյակները շուրջօրյա հոգատարության կարիք չունեն։
Նրանք չեն պահանջում մշտական ուշադրություն, որովհետեւ լիարժեք ձեւավորված են որպես անձ եւ ապրում են իրենց ժամանակացույցով։
7. Երկվորյակները միեւնույն մարտավարությունը երկու անգամ չեն օգտագործում։ Որոշել եք վիճե՞լ Երկվորյակների հետ. հաջողություն ձեզ։ Նրանք խոսքի վարպետներ են եւ նրանց հետ վիճելն անհնար է։ Նրանք շատ խորամանկ են եւ դուք կկոտրվեք անգամ մարտի չմտնելով։
8. Երկվորյակներն արագ են մոռանում իրենց նախկին սիրեցյալներին։ Սիրելիի կորուստն իրենց այդքան չի ցավեցնում, որքան, օրինակ, կենդանակերպի մյուս նշանների դեպքում է։ Նրանք հանգիստ որոշում են առաջ գնալ եւ այդպես էլ անում են, այդ պատճառով էլ չարժե նրանց խանդել նախկինների հանդեպ։
9. Երկվորյակները սիրում են իրենց օրը ծախսել ժամանցի վրա։ Նրանք չեն ափսոսում հանգստի վրա գումարներ ծախսելուց։ Իրենց ազատ ժամանակն անց են կացնում երեկույթների, համերգների եւ այլ ուրախ միջոցառումների վրա։ Նրանք չեն սիրում լռությունը, այդ պատճառով էլ աղմուկն իրենց նորմալ մթնոլորտն է։
10. Երկվորյակներն աշխարհն այլ կերպ են տեսնում։
Այս կյանքում ամեն ինչ խաղ է եւ դրանում ոչինչ հավերժ չէ։ Նրանք արմատական փոփոխությունների կողմնակից են։ Նրանք երկար չեն ձանձրանում, չէ որ կյանքը լի է բազբաբնույթ իրադարձություններով։ Նրանք լավագույն զրուցակիցներն են։
Եթե ձեր կյանքում կա Երկվորյակ, ուրեմն ձեր բախտն իսկապես բերել է։



