Բակո Սահակյանն ընդունել է ճանաչված երգիչ Արտո Թունջբոյաջյանին եւ նրա գործընկերներին
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ճանաչված երգիչ Արտո Թունջբոյաջյանին եւ նրա գործընկերներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը նշել է, որ Արտո Թունջբոյաջյանի արվեստը մեծ հարգանք է վայելում Արցախում, որտեղ նա ունի բազմաթիվ երկրպագուներ՝ հույս հայտնելով, որ նա կշարունակի ակտիվորեն մասնակցել Արցախի մշակութային ոլորտի զարգացմանը:
Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



