Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գյումրիում նշվեց երաժշտագետ Ռոբերտ Աթայանի ծննդյան 100-ամյակը

ОБЩЕСТВО

 Նոյեմբերի 7-ին լրանում է երաժշտագետ, կոմիտասագետ, կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, երաժշտահասարակական գործիչ Ռոբերտ Արշակի Աթայանի ծննդյան 100-ամյակը: Վաստակաշատ երաժշտագետի գիտական բարձրարժեք ժառանգության, նրա  գիտամանկավարժական գործունեության պատմական դերին ու նշանակությանն էր նվիրված Գ յումրու Ք.Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում կազմակերպված հուշ-ցերեկույթը:

Իբրեւ ազնիվ եւ ազգանվեր մտավորական Ռ.Աթայանը իր բազմաոլորտ գործունեության մեջ հանդես է եկել որպես բարձր պրոֆեսիոնալ մասնագետ եւ անձնուրաց հայրենանվեր գործիչ: Հայ երաժշտության պատմության եւ տեսության հիմնախնդիրների, անհատ երաժիշտների կյանքին ու ստեղծագործությանը նվիրված բազմաբնույթ հետազոտությունների շարքում Ռ.Աթայանի «Կյանքի գործը» մշտապես եղել է Կոմիտաս վարդապետի բազմաբարդ խնդիրներով հագեցած ստեղծագործական ժառանգությունը: Նա կոմիտասյան ավանդույթների անխոնջ հետեւորդն էր. լավագույնս իրականացնելով վարդապետի ցաքուցրիվ ձեռագիր մասունքների հավաքման« համակարգման, գիտական քննության բարդագույն աշխատանքները կազմել և խմբագրել է Կոմիտասի Երկերի ակադեմիական հրատարակությունը: Շուրջ 20 հատոր կազմող այս ոսկեղեն ժառանգությունը մեծ գիտնականի բացառիկ  բծախնդիր պրպտումների ու քրտնաջան որոնումների արդյունքն էր: Ռ.Աթայանը գրել է կամերային գործիքային և վոկալ երկեր« մշակել ժողովրդական և գուսանական երգեր, միջնադարյան մեղեդիներ: Նա Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ էր, երաժշտագիտական սեկցիայի ղեկավար:

«Կոմիտասյան ոգու ու մտքի արգասիքն էր նաեւ Ռ.Աթայանի հայ միջնադարյան խազային նոտագրության պատմատեսական քննասիրությունը, որտեղ հանգամանորեն եւ գիտական բացառիկ ճշգրտությամբ բացահայտվել են երաժշտական խազագրության երկու՝ Շարականի խազերի եւ Մանրուսման խազերի համակարգերի ձեւավորման« դրանց կիրառման եւ ճգնաժամի հասնելու պատմական փուլերը: Կոմիտասյան սկզբունքներին հետամուտ նա նաեւ խորապես ուսումնասիրեց հայ ժողովրդական երգարվեստի հատկապես տեսական խնդիրները եւ հանդես եկավ  բազմաթիվ հրապարակումներով: Նրա տեսադաշտում էին նաեւ հա յ խմբերգային արվեստի զարգացման խնդիրները« որոնց թվում առաջնահերթ էին կոմիտասյան խմբերգերի երաժշտաոճական առանձնահատկությունների յուրացումն եւ հանրահռչակման ուղիները»,- երկոյի ընթացքում իր խոսքում նշեց երաժշտագետ Հասմիկ Հարությունյանը:

Մեծ երաժշտագետի գործունեության մի զգալի ոլորտը հանդիսացել է մանկավարժությունը: Շուրջ 50 տարի /1944-1994թթ./ նա երաժշտագիտական մասնագիտական դասարան է վարել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Արժեքավոր դասագրքերի ու ձեռնարկների հեղինակը երաժշտագետների մի քանի սերունդների մասնագիտական ուղու ձեւավորման անփոխարինելի վարպետ էր:

Անվանի երաժշտագետը յուրահատուկ մասնագիտական կապեր էր հաստատել Հայաստանի ու Արցախի երաժշտական հաստատությունների, անհատ երաժիշտների հետ: Ալեքսանդրապոլ-Լենինականի ավանդական քաղաքային երաժշտության« վարպետ կատարողների մասին նա առանձնահատուկ վերաբերմունք ուներ՝  իբրեւ հիմնադրույթ մշտապես կարեւորելով քաղաքային ժողովրդական երաժշտության դերը ազգային երաժշտարվեստի եւ ազգային ինքնության արժեքային համակարգում« ի հակակշիռ այն թյուր տեսակետի, որ միայն գեղջկական երգ-երաժշտության մեջ են խտացած  ազգային երաժշտական լեզվի մաքրամ աքուր տարրերը:

1960թ. սկսած նա մշտապես այցելում էր Լենինական եւ հատուկ վերաբերմունք էր տածում Ք.Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի /այժմ՝ քոլեջի/ նկատմամբ, մշտապես աջակցելով հաստատության պրոֆեսիոնալ աճին՝ սա շեշտեցին քոլեջի մասնագետները, բոլոր նրանք, ովքեր ևս իրենց համարում են մեծ արվեստագետի հոգևոր ժառանգ ու աշակերտ:

Հուշ-ցերեկույթի ընթացքում քոլեջի ուսանողների կատարմաբ հնչեցին նաև երաժշտագետ-կոմպոզիտորի ստեղծագործություններից, իսկ վերջնակորդը կոմիտասյան:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества