«Գաբալա»-ի փոխնախագահը կոչ է անում չուռճացնել այն, որ Մխիթարյանը գրավել է իրենց թիմի դարպասը
СПОРТԱդրբեջանական «Գաբալա»-ի փոխնախագահ Ֆարիզ Նաջաֆովը, մեկնաբանելով Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ խաղը (0:4), հայտարարել է, որ սխալ է ուռճացնել այն փաստը, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրավել է ադրբեջանական թիմի դարպասը:
«Կարծում եմ, ճիշտ չէ ուռճացնել այն, որ Մխիթարյանը գոլ խփեց մեզ: Հայերի հետ մեր գլխավոր պայքարը Ղարաբաղում է: Մենք մտածում էինք միայն խաղի մասին: Անգամ եթե ողջ մարզադաշտը լցված լիներ Հայաստանի դրոշներով` դա չէր փոխի խաղի նկատմամբ մեր մոտեցումը»,- ադբրեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում ասել է Նաջաֆովը:
«Բորուսիա»- «Գաբալա» խաղում Մխիթարյանը բացի փայլուն գոլի հեղինակ դառնալուց` կատարել է նաև երկու գոլային փոխանցում: Դորտմունդյան թիմի մամուլի ծառայությունը պատասխանելով ադրբեջանցի լրագրողների`Սիգնալ Իդունա Պարկ մարզադաշտում հայկական դրոշների առկայությանը` նշել էր, որ Դորտմունդում բազմաթիվ հայեր են ապրում և նրանք գալիս են մարզադաշտ Հենրիխ Մխիթարյանին աջակցելու համար: