Դորտմունդի «Բորուսիան» կամային հաղթանակ է տարել 4:3 հաշվով (տեսանյութ)
СПОРТԲունդեսլիգայի 7-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալել էր «Աուգսբուրգին»: Հանդիպումն ավարտվեց «մեղուների» հաղթանակով՝ 4:3:
Դորտմունդյան թիմի ֆուտբոլիստները 2 անգամ զիջում էին հաշվի մեջ: Ֆինբոգասոնի գոլի շնորհիվ հյուրերը նվազագույն առավելությամբ են գնացել ընդմիջման:
62-րդ րոպեին Պակո Ալկասերը հավասարեցրել է հաշիվը, իսկ մոտ 10 րոպե անց Մաքսը դարձյալ առաջ է մղել հյուրերին:
Ալկասերի և Գյոտցեի գոլերից հետո 84-րդ րոպեի դրությամբ «Բորուսիան» կարողացել է առաջ անցնել հաշվի մեջ: 87-րդ րոպեին «Աուգսբուֆգի» ֆուտբոլիստները հավասարեցրել են հաշիվը՝ 3:3:
Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին Ալկասերը հեթ-տրիկ է ձևակերպել՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:
7 տուրից հետո «Բորուսիան» 17 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



