Վրաստանում այսօր երկու երկրաշարժ է գրանցվել
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի արևելյան Կախեթի շրջանում շաբաթ երեկոյան 3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով երկրի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին:
Սեյսմոլոգների տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 18:48-ին (համընկնում է Երևանի հետ) Դեդոպլիսծկարո քաղաքից 25 կմ հարավ-արևելք ընկած շրջանում և Ադրբեջանի հետ սահմանային գյուղից 6 կմ հեռավորությամբ: Երկրաշարժի օջախը գտնվել է 40 կմ խորությամբ:
Ինչպես հաղորդվում է, այսօր ավելի վաղ Վրաստանում ևս մեկ երկրաշարժ է գրանցվել՝ 3 մագնիտուդ ուժգնությամբ: Այս անգամ երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիից 58 կմ հեռավորությամբ՝ Ծալկա քաղաքից 14 կմ հեռավորությամբ:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



