ՃՏՊ Ա. Ավետիսյան և Սարալանջի փողոցների խաչմերուկում. կա տուժած
ОБЩЕСТВОՀոկտեմբերի 6-ին, ժամը 19:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Ավետիսյան և Սարալանջի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ա., 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բախվել ճաղավանդակին:
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ս. Ա.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



