Երևան-Մոսկվա չվերթի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Ստավրոպոլում
ОБЩЕСТВОԵրևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ստավրոպոլի օդանավակայանում: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով օդանավակայանի ղեկավարությանը, արտակարգ վայրէջքի պատճառն ուղևորի վատ ինքնազգացողությունն է եղել:
«Օդանավում ուղևորներից մեկն իրեն վատ է զգացել, ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստավրոպոլում: Դեպքի վայր է կանչվել բժիշկների թիմը, ուղևորին հոսպիտալացրել են, օդանավը ներկա պահին պատրաստվում է թռիչքի: Բոլոր ծառայություններն օպերատիվ են գործել», - ասել է գործակալության զրուցակիցը:
Չվերթը պետք է «Վնուկովո» օդանավակայան ժամաներ 16:55-ին, հետաձգման ժամանակը մոտ մեկ ժամ կկազմի:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



