Ավելորդ ճարպ՝ որովայնի շրջանում. ինչո՞վ է դա վտանգավոր
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Ինչո՞վ է վտանգավոր որովայնի շրջանում ավելորդ ճարպը։ Եթե ուշադրություն չդարձնել «վատ» խոլեստերինի մակարդակին, ապա հիվանդությունները կարող են շատ արագ զարգանալ։ Օրինակ, եթե կնոջ մոտ բարձր է «վատ» խոլեստերինի մակարդակը արյան մեջ և ճարպի մեծ մասը կուտակված է որովայնի շուրջ, ապա.
1. 3-5 տարում կարելի է սպասել շաքարային դիաբետի զարգացում։
2. 7 տարվա ընթացքում՝ ներքին վերջույթների հետ կապված խնդիրներ։
3. 10 տարվա ընթացքում լուրջ սրտանոթային խնդիրներ (սրտի կամ ուղեղի կաթված)։ 1-ին, 2-րդ և առավել ևս 3-րդ աստիճանի ճարպակալման դեպքում զարգանում է աթերոսկլերոզը։
Եթե կնոջ գոտկատեղը գերազանցում է 88 սմ-ն, իսկ տղամադունը՝ 98 սմ-ն, ապա պետք է խոլեստերինի անալիզ հանձնել։ Որպես կանոն, այն բարձր է լինելու։
Խոլեստերինի բարձր մակարդակի հետ կապված հիվանդությունները սկզբնական փուլում լինում են առանց ախտանիշների։ Այդ պատճառով մարդիկ պետք է գոնե տարեկան մեկ անգամ հանձնեն խոլեստերինի անալիզ, հատկապես 30-35 տարեկանից հետո։
1
Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»
2
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
3
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
4
Будущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС?
5
Что такое хантавирус и как он распространяется?



