Կանադայի արևելքում պայթյուն է որոտացել տեղի նավթավերամշակման գործարաններից մեկում
МЕЖДУНАРОДНОЕԿանադայի արևելքում հզոր պայթյուն է որոտացել տեղի ընկերություններից մեկին պատկանող նավթավերամշակման գործարանում, այս մասին հաղորդում է CBC News-ը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Նյու Բրանսուիք նահանգի Սենթ Ջոն քաղաքում՝ Irving Oil ընկերությանը պատկանող գործարանում:
Ականատեսները փաստել են, որ գործարանին մոտ գտնվող շենքերի բնակիչներն ուժգին ցնցում են զգացել պայթյունի պահին: Տները գտնվում են գործարանից մի քանի թաղամաս այն կողմ:
Ներկա պահին գործարանի տարածքում հրդեհ է նկատվում: Ըստ տեղացիների՝ կրակը գնալով ուժգնանում է:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



