Թուրք ուսուցչին ձերբակալել են Աթաթուրքին վիրավորելու համար
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Մալաթիա քաղաքում դպրոցի ուսուցչին ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորելու համար, այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Հայտնի է, որ տարրական դպրոցում որպես ուսուցիչ աշխատող Մուրադ Ք.-ն սոցցանցերից մեկի իր էջում Աթաթուրքին ուղղված վիրավորանքներ պարունակող հրապարակում է կատարել, ինչն էլ լուրջ հակազդեցության է արժանացել, այնուհետև գործին միջամտել է ոստիկանությունը:
Ուսուցչին ձերբակալել են՝ նրա տանը խուզարկություններ կատարելով: Գործի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Հիշեցնենք, որ անցյալ տարի թուրք պատմաբան Մուստաֆա Արմաղանը դատապարտվել էր 1 տարի, 3 ամիս ազատազրկման՝ Աթաթուրքին վիրավորելու համար:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
5
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...



