Չինաստանը հոկտեմբերին կարող է դառնալ գազի խոշորագույն ներկրողն աշխարհում
ЭКОНОМИКАԳազի համաշխարհային շուկան վերափոխում է ապրում, որի հիմնաքարային գործոնը Չինաստանի կողմից պահանջարկի աճն է:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլին, արդեն հոկտեմբերին Չինաստանը գազի ներկրման ծավալով կարող է դառնալ առաջինն աշխարհում՝ շրջանցելով Ճապոնիային:
«Այս տարի հոկտեմբերին կամ նոյեմբերին Չինաստանը կդառնա առաջինն աշխարհում՝ ըստ գազի ներկրման ծավալների՝ շրջանցելով Ճապոնիային, իսկ հաջորդ տարի տարբերությունը նրանց միջև կմեծանա»,- ասել է Բիրոլը:
Երկրորդ հիմնաքարային գործոնը, ըստ Բիրոլի, ԱՄՆ-ի կողմից հեղուկ բնական գազի արտադրության աճն է: Գործակալության գնահատմամբ՝ հաջորդ 5 տարում Միացյալ Նահանգներին բնական հեղուկ գազի շուկայում բաժին կընկնի առաջարկի աճի 75 տոկոսը:
ԱՄՆ-ն այդպիսով կհայտնվի հեղուկ բնական գազի խոշորագույն մատակարարների եռյակում Քաթարի և Ավստրալիայի հետ միասին: