Ереван, 16.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


12 իրական վայրեր, որոնցից ոգեշնչվել է «Disney»-ը

ЛАЙФ

Blognews.am-ը գրում է.

Դիսնեյյան ֆիլմերի աշխարհները երևակայության արդյունք են, սակայն դրանց հիմքում իրական վայրեր են, որոնք գտնվում են մեր մոլորակի վրա։ Ահա դրանցից միայն մի քանիսը.

 1  Քնած գեղեցկուհի – Նոյշվանշտայն դղյակ, Բավարիա, Գերմանիա

disney-locations-real-life-inspirations-35disney-locations-real-life-inspirations-34

«Քնած գեղեցկուհի» անիմացիոն ֆիլմի արքայական դղյակը ներշնչված է Գերմանիայի Բավարիա բնակավայրում գտնվող Նոյշվանշտայն դղյակից։ Այս դղյակը կառուցվել է Բավարիայի Լյուդվիգ երկրորդ արքայի կողմից 1892թ.-ին որպես անձնական նստավայր՝ ի պատիվ Ռիչարդ Վագների՝ իր սիրելի երաժիշտի։ Լյուդվիգ երկրորդը հայտնի արվեստասեր էր, ով բազմաթիվ գեղեցիկ կառույցներ է ժառանգություն թողել Բավարիայի տարածքում իր մահից հետո։

 2  Գեղեցկուհին ու հրեշը - Էլզաս, Ֆրանսիա

disney-locations-real-life-inspirations-16disney-locations-real-life-inspirations-17

«Գեղեցկուհին ու հրեշը» անիմացիոն ֆիլմի այս փոքրիկ գյուղական հրապարակը ոգեշնչված է Ֆրանսիայի Էլզաս բնակավայրից, որը գտնվում է Ֆրանսիայի հյուսիսարևմտյան հատվածում և Եվրոպայի պատմության մեջ հիմնականում քաղաքական առումով Գերմանիային է պատկանել։ Որպես այդպիսին, այն իրենից ներկայացնում է գերմանական ու ֆրանսիական մշակույթների միաձուլում։

 3  Ռապունցել - Խճճված պատմություն, Նորմանդիա, Ֆրանսիա

disney-locations-real-life-inspirations-30disney-locations-real-life-inspirations-10

«Ռապունցել» անիմացիոն ֆիլմում Կորոնայի թագավորությունը Ֆրանսիայի Նորմանդիա շրջանի Մոն Սեն Միշել կղզի-ամրոցից է ներշնչվել։ Այս յուրահատուկ կղզին կտրվել է հիմնական ցամաքային տարածքից մակընթացային ջրերի պատճառով։

 4  Վերև - Անխելի ջրվեժ, Վենեսուելա

disney-locations-real-life-inspirations-7disney-locations-real-life-inspirations-3

Դրախտային ջվեժը, որը կարելի է տեսնել «Վերև» անիմացիոն ֆիլմում, ներշնչված է Վենեսուելայում գտնվող Անխելի ջրվեժից։ 979 մետր բարձրություն ունեցող ջրվեժն աշխարհի ամենաբարձր ջրվեժն է համարվում, որը գահավիժում է Աույանտեպույա ժայռի բարձունքից։

 5  Ալադին – Թաջ Մահալ, Ագրա, Հնդկաստան

disney-locations-real-life-inspirations-14disney-locations-real-life-inspirations-1

«Ալադին» անիմացիոն ֆիլմում սուլթանի պալատը ոգեշնչված է Հնդկաստանի Ագրա քաղաքում գտնվող Թաջ Մահալից։ Թաջ Մահալը կառուցվել է Շահ Ջահան կայսեր կողմից 1632թ․-ին իր կնոջ՝ Մումթազ Մահալի համար։

 6  Կայսեր արկածները – Մաչու Պիչու, Կուզկո, Պերու

disney-locations-real-life-inspirations-32disney-locations-real-life-inspirations-20

«Կայսեր արկածները» մուլտֆիլմում ներկայացվող Պաչա գյուղը ոգեշնչվել է Պերուում գտնվող Մաչու Պիչուից։ Ինկերի առեղծվածային այս բնակատեղին գտնվում է 2430մ բարձրության վրա և եղել է Պաչակուտի կայսեր նստավայրը։ Իսպանական ներխուժումից հետո վայրը լքված է մնացել ու մոռացվել արտաքին աշխարհի կողմից, մինչև 1911թ.-ին այն վերահայտնաբերվել է։

 7  Մուլան – Արգելված քաղաք, Պեկին, Չինաստան

disney-locations-real-life-inspirations-27disney-locations-real-life-inspirations-13

«Մուլան» անիմացիոն ֆիլմում կայսեր տունը ոգեշնչված է Չինաստանի Պեկին քաղաքի «Արգելված քաղաքից»։ Չնայած այժմ այն բաց է զբոսաշրջիկների համար, ժամանակին այն ծառայել է որպես Մին և Քին դինաստիաների կայսրերի նստավայր։ Թանկարժեք պալատն «Արգելված» էր համարվում, որովհետև այն կայսեր նստավայրն էր, և ոչ ոք չէր կարող ներս մտնել կամ դուրս գալ այնտեղից առանց նրա թույլատրության։

 8  Կուզիկը Նոթր Դամից – Փարիզի Աստվածամոր տաճարը, Ֆրանսիա

disney-locations-real-life-inspirations-26disney-locations-real-life-inspirations-28

«Կուզիկը Նոթր Դամից» մուլտֆիլմի տաճարը Փարիզի Աստվածամոր տաճարն է։ Խորհրդանշական այս տաճարը գոթական ճարտարապետության ամենահայտնի նմուշներից է աշխարհում։ Այն կառուցելու համար գրեթե 200 տարի է պահանջվել։

 9  Փոքրիկ ջրահարսը – Շիլիոն ամրոց, Ժնև լիճ, Շվեյցարիա

disney-locations-real-life-inspirations-25disney-locations-real-life-inspirations-21

«Փոքրիկ ջրահարսը» մուլտֆիլմում արքայազն Էրիկի դղյակը ոգեշնչված է Շվեյցարիայում գտնվող Ժնև լճի ափին գտնվող Շիլոն ամրոցից։ Ամրոցը կառուցվել է Հռոմեական կայսրության տարիներին՝ Ալպերը տանող ճանապարհը հսկելու նպատակով։ 

 10  Ռալֆ – Նյու Յորքի կենտրոնական կայարան, ԱՄՆ

disney-locations-real-life-inspirations-22disney-locations-real-life-inspirations-23

Խաղային կենտրոնական կայանը, որը կարելի է տեսնել «Ռալֆ» մուլտֆիլմում, ոգեշնչված է Նյու Յորքի Կենտրոնական կայարանից։ Կայարանը քանդվել ու վերակառուցվել է իր այժմյան տեսքով 1913թ.-ին։ Խորհրդանշական այս կայարանն ակտիվորեն օգտագործվում է մինչև այսօր՝ չնայած այն պայթեցնելու սպառնալիքներին։

 11  Մեքենաները – Յու-Դրոփ Ինն, Շեմրոք, Տեխաս

disney-locations-real-life-inspirations-29disney-locations-real-life-inspirations-4

«Մեքենաներն» անիմացիոն ֆիլմում Ռամոնի տունը ոգեշնչվել է Տեխասի Շեմրոք բնակավայրում գտնվող Յու-Դրոփ Ինն գազալցակայան-ռեստորանից։ Այն բանից հետո, երբ 66 մայրուղին փակվեց, այս վայրը նույնպես փակվեց։ Այժմ, սակայն, այն արվեստի ազգային ճարտարապետական հուշարձան է դարձել, ինչպես նաև «Tesla» էլեկտրական մեքենաների լիցքավորման կայան։

 12  Սպիտակաձյունիկ, Սեգովիա դղյակ, Իսպանիա

disney-locations-real-life-inspirations-39disney-locations-real-life-inspirations-24

«Սպիտակաձյունիկի» թագուհու դղյակը ոգեշնչվել է Իսպանիայի կենտրոնում գտնվող Սեգովիայի Ալկազար դղյակից։ Հարյուրավոր տարիների ընթացքում այն օգտագործվել է իսպանական տարբեր միապետերի կողմից, մինչև 1862թ.-ին այն վնասվեց հրդեհից։ Այն գտնվում է երկու գետերի հատման մոտ գտնվող ժայռի գագաթին։

При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»