ՀՀ նախագահը ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացման արարողությանը
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բացման պաշտոնական արարողությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Լիբանանի նախագահ Միշել Աունի, Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդի և այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



