Թուրքիայում հայկական գորգը վաճառքի են հանել 1200 դոլարով
ОБЩЕСТВОԹուրքիայի Ըսպարտա քաղաքում անհատ անձը վաճառքի է հանել հին հայկական գորգ՝ դրա դիմաց պահանջելով շուրջ 1200 ԱՄՆ դոլար, այսինքն՝ 7000 թուրքական լիրա:
Անշարժ գույքի վաճառքով զբաղվող թուրքական ամենախոշոր կայքում տեղադրվել է գորգի նկարը՝ խոշոր խաչի պատկերով ու հայկական զարդանախշերով:
Բրդյա ձեռագործ գորգի ստեղծման հստակ տարեթիվը հայտնի չէ: Հայտարարության հեղինակը նշել է, որ գորգն իրենց ձեռքն է անցել մեկ այլ անձից: Գորգը ձեռք բերելու պայմանների մասին հրապարակման հեղինակը չի մանրամասնել:
Ավելի վաղ Թուրքիայում վաճառքի է հանվել 160 տարվա հազվագյուտ հայկական գորգ, որի դիմաց պահանջվել էր 14.000 ԱՄՆ դոլար:

1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



