Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՀՀԿ-ում կան մարդիկ, ովքեր գտնում են՝ ճիշտն այս ընտրությունները բաց թողնելն է, բայց ես կողմ եմ մասնակցությանը. Է. Շարմազանով

ПОЛИТИКА

Tert.am-ի հետ  զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադառնում է հարցին, թե ի՞նչ տրամադրություններ կան կուսակցության ներսում ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին ՀՀԿ մասնակցության մասով:

-Պարո՛ն Շարմազանով, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարել էր, որ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցն առաջիկայում կքննարկվի: Հինշաբթին ավանդաբար գործադիր մարմնի նիստի անցկացման օր է. այսօր ունե՞ք ԳՄ նիստ և արդյո՞ք քննարկվելու հարցը:

-Այսօր Գործադիր մարմնի նիստ չկա, ես ընդամենը մեկ ժամ առաջ եմ եկել Թուրքիայից, չեմ խոսել ընկերներիս հետ: Բայց իմ կարծիքը մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, անկախ դժվարություններից, այս ամեն, ինչից  պետք է մասնակցի համապետական ընտրություններին, որովհետև դա քաղաքական գործընթաց է, իսկ քաղաքական ուժն իր ծրագրերը, նախևառաջ, ներկայացնում է ընտրությունների միջոցով:


-Ամեն դեպքում, կուսակցությունում ի՞նչ տրամադրություններ կան, 50/50:

-Տոկոսների մասնագետ չեմ. 50/50, 20/80, թե 40/60, բայց,  այո, կան մարդիկ, ովքեր կողմ են ընտրություններին, կան, որ իրենց կարծիքը չեն արտահայտել, կան մարդիկ, որ դեմ են, կարծում են՝ ճիշտ կլինի բաց թողնել այս ընտրությունները և պատրաստվել հաջորդին: Սրանք տարբեր կարծիքներ են, ես առաջինի կողմնակիցն եմ:

-Կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն ի՞նչ կարծիքի է, Ձեզ հայտնի՞ է:

-Կուսակցության նախագահը դեռևս իր կարծիքը չի արտահայտել, քննարկումներում կորոշենք:

-Մամուլում տարբեր վարկածներ են շրջանառվում ՀՀԿ հնարավոր մասնակցության վերաբերյալ:  Մասնավորապես, որ մասնակցելու դեպքում, «ռեբրենդինգ» եք անելու` նոր դեմքեր, նոր կազմ:

- Ի՞նչ է նշանակում՝ նոր դեմքեր. Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ունի շատ պատրաստված, բարոյական, և յուրաքանաչյուր ոլորտում պետությանը մեծ ծառայություններ մատուցած քաղաքական գործիչներ:  Ես անուններ չեմ ուզում հնչեցնել,նրանք շատ են: Իհարկե, կան նաև պատրաստված, լավ երիտասարդներ, որոնք, անկախ նրանից՝ ընտրություններին կմասնակցենք, թե ոչ, կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը, և ժամանակի ընթացքում կարող է նաև լինել նորմալ, բնական ներգրավում:  Ես դեմ եմ ցանկացած արհեստական միջամտության, այսինքն՝ նոր Շարմազանովնե՞ր, Աշոտյաննե՞ր, Վիգեն Սարգսյաննե՞ր, թե՞ Արփինե Հովհաննիսյաններ պետք է լինեն: Քաղաքականությունը երկարատև գործընթաց է: 

Ես, մինչև Էդուարդ Շարմազանով դառնալն, առնվազն 18-20 տարի քաղաքական ճանապարհ եմ անցել: Այդ իմաստով, իհարկե, շատ խելացի նոր սերունդ էլ ունենք, բայց կան խելացի մարդիկ թե՛ ինձնից ավագ սերնդից, թե՛իմ սերնդակիցների մեջ: Կան, շատ են, որոնց և՛ խելքն է տեղը, և ՛ նվիրումն է տեղը:

-Կուսակցության ներսում ինչպե՞ս ընդունեցին «16-ի թվում» նաև գործող ՀՀԿ-ականների միանալը ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջին, որպես դավաճանությո՞ւն:

-Հայաստանում չեմ եղել, որևէ մեկի հետ չեմ խոսել: Իրենց կարծիքն է, հարգանքով եմ վերաբերում ցանկացած քաղաքական կարծիքի, ես ունեմ իմ գնահատականը, իմ ճանապարհը և ես ինչպես ճիշտ գտնում եմ, այնպես էլ վարվում եմ:

-Ձեր ընկեր Արմեն Աշոտյանն ասաց՝  տեղեկություններ ունի, որ որոշների վրա ճնշումներ են գործադրել: Թեպետ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ ասում է՝ «ես նմա՞ն եմ մարդու, որ կարող է  ճնշում գործադրել»:

- Ես չեմ ուզում այդքան պրմիտավացնել և խոսել, թե Արարատ Միրզոյանը նմա՞ն է մարդու, որ  կարող է ճնշում գործադրել: Ճնշում գործադրելը պոզով-պոչո՞վ է լինում:  Խոսքն այլ կարգի ճնշումների մասին է:

Ճնշումը հո միայն ծեծելը չէ, վախեցնելն ու սպառնալը չէ: Ճնշո՞ւմ է, թե՞ ոչ, երբ ԱԺ պատգամավորներին 8 ժամով պատանդ են պահում, ճնշո՞ւմ է, թե՞ ոչ, երբ պատգամավորներին սպառնում են… կամ ասել՝ «խելքներդ գլուխներդ հավաքեք, ասֆալտին կպառկեցնեմ, կա՞ դատավոր, որ իմ ասածը չի անի», սև ու սպիտակ, հեղափոխական, հակահեղոփոխական...

-Այդ «պատանդ պահողները», մեկնաբանվում է, որ ձեր ընտրողներն են, որոնք եկել են ասելու, որ համաձայն չեն արտահերթի ձեր դիրքորոշման հետ:

-Ասելու տարբեր ձևեր կան և այդ ձևը, որով ասվում է, ճնշում է: Հիմա. Շիրակ Թորոսյանը կամ մեկը կարող է ասել՝ չի ճնշվել կամ մեկ այլ մեկը: Հիմա ես կարծում եմ, որ այս վերջին 5 ամիսը տեղով ճնշում է:

 

 

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха