Վանաձորում կրակոցներ են հնչել, կա 3 վիրավոր. Ոստիկանություն
ОБЩЕСТВОԼոռու մարզի Վանաձոր քաղաքում կրակոցներ են հնչել․ լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Ժամը 19։05-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ ենք ստացել, որ 3 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց»,-ասաց նա։
Ըստ Ջանոյանի՝ այս պահին դեռևս մանրամասներ չկան, տարվում է քննություն դեպքի հանգամանքները պարզելու համար։
Tert.am-ը կապ հաստատեց նաև Վանաձորի բժշկական կենտրոնի հետ, որտեղից մեզ տեղեկացրին, որ այս պահին նրանցից 2-ին վիրահատում են:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ նրանցից մեկն ստացել է ուսագոտու վնասվածք, մյուսը՝ աջ և ձախ ազդրերի վնասվածք, 3-րդը՝ որովայնի:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



