ՀՀ վարչապետի նստավայրում մեկնարկեց Ջասթին Թրյուդոյի դիմավորման արարողությունը
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության վարչապետի՝ Բաղրամյան 26 հասցեում գտնվող հասցեում մեկնարկել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի դիմավորման արարողությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայաստանում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: Ջասթին Թրյուդոն Հայաստան է ժամանել պաշտոնական այցով:
Այցի ընթացքում Կանադայի վարչապետը հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ջասթին Թրյուդոն հանդիպումներ կունենա նաև նախագահ Արմեն Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ: Ի պատիվ Կանադայի վարչապետի նախատեսվում է պաշտոնական ընթրիք Նիկոլ Փաշինյանի անունից։ Ջասթին Թրյուդոն կայցելի նաև Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



