Հանրապետական մարզադաշտում երկրպագուների միջև բախում է գրանցվել. Ազգային հավաքականի պարտությունից հետո նրանց մի մասը հանդիպում է պահանջել ֆոտբոլիստների հետ
СПОРТԱզգերի լիգայի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը 0:1 հաշվով շատ անակնկալ պարտություն կրեց Ջիբրալթարի ընտրանուց:
«Հանրապետական» ստադիոնում խաղի ավարտից հետո երկրպագուների միջև բախում է եղել: Արևելյան տրիբունայում քաշքշուկի կենտրոնում էին FAF և Red Eagles ֆան-ակումբների անդամները:
Ոստիկանները միջամտել են և հանգստացրել երկրպագուներին:
Հանդիպումից հետո Red Eagles ֆան-շարժման անդամները շարժվել են դեպի Ավանի ֆուտբոլի ակադեմիա, որտեղ պահանջել են հանդիպել ազգային ընտրանու ֆուտբոլիստների հետ:
Որոշ ժամանակ անց ֆան ակումբի անդամներին է մոտեցել միայն Յուրա Մովսիսյանը:
Հանդիպման սկիզբը ևս առանց միջադեպի չի անցել. Ջիբրալթարի հիմնի փոխարեն հնչել է Լիխտենշտեյնի օրհներգը:
«Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան շատ հիասթափված է այն հանգամանքից, որ ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի շրջանակներում այսօր կայացած Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ հնչել է Լիխտեյնշտեյնի ազգային հավաքականի օրհներգը»,-ասված է Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիայի ֆեյսբուքյան էջում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներողություն է խնդրել Երևանում Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան ներկայացնող պատվիրակության ղեկավարից այդ սխալմունքի համար, և այդ մասին հայտարարություն է արվել ազգային մարզադաշտում: