Թրամփը չի բացառել, որ Պենտագոնի ղեկավարը հրաժարական կտա
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը հնարավոր է՝ առաջիկայում հրաժարական տա, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ամերիկացի առաջնորդը նշել է, որ Պենտագոնի ղեկավարը ժողովրդավար է, սակայն մարդիկ հեռանում են. սա Վաշինգտոնն է:
Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, Մետիսի հավանական հրաժարականի պատճառները մի քանիսն են. տարաձայնությունները ՆԱՏՕ-ի վերաբերյալ Թրամփի հետ, միջուկային գործարքը և Կորեայում զորավարժությունները:
Միաժամանակ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրենք լավ հարաբերությունների մեջ են Մետիսի հետ, սակայն ինքը փոխում է իր վարչակազմը, ինքն էլ իր իրավասությունների շրջանակում է:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Մետիսը հրաժարական է տալու:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



