ՃՏՊ Դուրյան թաղամասում. տուժածներ չկան
ОБЩЕСТВОՀոկտեմբերի 14-ին, ժամը 19:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դուրյան թաղամասում՝ Պաշտպանության նախարարության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW 325i» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Ա. Գ., ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար ճաղավանդակին. տուժածներ չկան, գազի արտահոսք չի եղել:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



